Քասախում 5 հոգով ծեծել են տղամարդուն և կնոջը․ նրանք հիվանդանոցում են
Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի 5 բնակիչ ծեծի են ենթարկել «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդին և ուղևորին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացվել է մարտի 21-ին, ժամը 15։00-ին։
«Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել են մեքենայի դիմապակին և հողմապակիները: Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել»,– ասված է հաղագրությունում։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակիցներից 28-ամյա և 20-ամյա 2 երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
«Խելքս չի կտրում, որ ադրբեջանցիների ձեռքը ընկներ Մարտինի նման տղեն ու նրան բաց թողնեին»․ Խնձորեսկի գյուղապետ
«Խելքս չի կտրում, որ ադրբեջանցիների ձեռքը ընկներ Մարտինի նման տղեն ու նրան բաց թողնեին»,- Auroranews-ի հետ զրույցում ասա...