Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:
Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությու...
«Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքի ուղղությամբ». ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ս.թ. մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել...
Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձա...
Պենտագոնն արձագանքել է Պուտինի հայտարարությանը
Պենտագոնն արձագանքել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...