Ալկոհոլի մի շարք տեսակների համար տուրքը15 մլն դրամից նվազեցնել մինչև 3 մլն դրամ․ նախագիծն ԱԺ-ում է
Հայաստանում ապերիտիվի և ալկոհոլի մի շարք այլ տեսակների արտադրության տուրքը 15 մլն դրամից կկրճատվի մինչև 3 մլն դրամ։
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա ընդգծեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է որոշակի գործունեության տեսակներում վարչարարության կրճատման պարզեցմամբ, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու հանգամանքով։ Բացի այդ, ծանուցման ենթակա ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են նաև տարեկան պետական տուրքերի ավելի մատչելի դրույքաչափեր։
Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվում է ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակ։
«Նախագծով առաջարկվում է ոչ ալկոհոլային ու ոչ մրգային ալկոհոլի (օղի, ռոմ, ջին և այլն) մի շարք տեսակների համար տուրքը 15 մլն դրամից նվազեցնել մինչև 3 մլն դրամ։ Հացահատիկային սպիրտից պատրաստված օղու տուրքը մնում է 15 մլն դրամ»,– նշեց Քերոբյանը։
Ըստ նրա` մի քանի տարի առաջ Հայաստանում ավանդական մրգային օղու տեսակների համար տուրքը նվազեցվել էր տարեկան մինչև 50 հազար դրամ։
Բացի այդ, առաջարկվում է պարզեցնել կոնյակի արտադրության ընթացակարգերը (տարեկան ավելի քան 100 հազար լիտր ծավալով թողարկման դեպքում անհրաժեշտ չէ ծանուցում ուղարկել վերահսկիչ մարմիններին): Նույն պարզեցումն առաջարկվում է գարեջրի և գինու (այդ թվում՝ մրգային) արտադրության համար։
Պատասխանելով գինեգործության զարգացման վերաբերյալ հարցերին՝ Քերոբյանը նշեց, որ վերջին 2 տարում Հայաստանում գինեգործական ընկերությունների թիվն աճել է 60 %-ով՝ հասնելով շուրջ 110-ի։ Այժմ քննարկման փուլում է գինեգործության զարգացման հայեցակարգը, որը ներառում է խաղողի այգիների խնամքի, ֆերմերների և գինեգործների գիտելիքների և հմտությունների կատարելագործման, ինչպես նաև նոր շուկաների որոնման միջոցառումներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...