ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Կոլումբիայում ռազմական ինքնաթիռը կործանվում
Կոլումբիայի արևմուտքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվորական է զոհվել։ Տեղեկությունը հայտում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Գուստավոր Պետրոյին։
«Ցավով հայտնում եմ, որ Քիբդոյում վթարված ուղղաթիռում փրկվածներ չկան: Այս ողբերգական պահին իմ զորակցությունն եմ հայտնում կապիտան Էկտոր Հերեսի, լեյտենանտ Ջուլիետա Գարսիայի և սերժանտներ Ջոն Օրոսկոյի ու Ռուբեն Լեգիսամոնի ընտանիքներին»,- գրել է Պետրոն իր թվիթերյան միկրոբոգում։
Միջադեպի պատճառների մասին դեռ տեղեկություն չի հաղորդվում: