Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պուտին
Ռուսաստանը բաց է «ուկրաինական ճգնաժամի» քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չինական «Ժենմին Ժիբաո» թերթի համար գրված «Ռուսաստան և Չինաստան. գործընկերություն դեպի ապագա» հոդվածում։ Հոդվածը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ըստ ՌԴ առաջնորդի, սակայն, դեռ 2022 թվականի ապրիլին դադարեցվել են խաղաղ բանակցությունները և ոչ ռուսական կողմի պատճառով։
«Ռուսաստանը բաց է ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար։
Սակայն դեռ 2022 թվականի ապրիլին դադարեցվեցին խաղաղ բանակցությունները և ոչ մեր պատճառով։
Խաղաղ գործընթացի ապագան կախված է բացառապես լուրջ զրույցի պատրաստակամությունից՝ հաշվի առնելով տիրող աշխարհաքաղաքական իրողությունները»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Պուտինի պնդմամբ, Ռուսաստանին ուղղված վերջնագրային պահանջները խոսում են միայն նման իրողություններից կտրվելու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու՝ այլ կողմերի շահագրգռվածության բացակայության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...