Քաղաքականություն

ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը․ Լավրով

ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը․ Լավրով
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը…

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

 

Նախարարը նշեց, որ այսօր հանդիպման օրակարգը հագեցած է ու հավելեց, որ անվտանգության հարցերին` հատկապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին հատուկ ուշադրություն է հատկացվելու։

 

Լավրովը երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները համարում է հիմք իրադրության կայունացման ապահովման շահերից բխող բոլոր որոշումների իրականացման համար: Խոսքը և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական, և՛ միջազգային իրավական ոլորտների մասին է։

 

Լավրորվը հայտարարեց, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը, ինչպես տրանսպորտային ուղու ապաշրջափակման, այնպես էլ խաղաղ պայմանագրի համաձայնեցման գործում։

 

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250