«Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը». Միրզոյանը՝ Լավրովին
Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Արարատ Միրզոյանը իր բացման խոսքում հայտարարել է. «Մեր տարածաշրջանում իրավիճակը ավելի է բորբոքվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով և շարունակվող ռազմական պրովոկացիաներով՝ ոչ միայն ԼՂ, այլև ՀՀ հանդեպ։ Դրանք խախտում են նաև եռակողմ հայտարարությունը, ինչը բացահայտ է դարձնում այն, որ Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը։
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի՝ կրակի դադարեցման ռեժիմի սիստեմատիկ խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ ռազմագերիների պահման շարունակում, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խաթարում, հայ բնակիչների հայրենադարձության հարցեր։ Ադրբեջանը իր շարունակական պրովոկացիաներով խաթարում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանումը։ Այս համատեքստում կարևոր է ՀՀ դաշնակիցների ու գործընկերների ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով միջազգային իրավունքի նորմերի խախտման կիրառումը զսպելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...