ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկվադորում մոտ 300 շինություն է ավերվել ու վնասվել. զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել
Մարտի 18-ին Էկվադորում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 446-ի, զոհվել է 14 մարդ, այս մասին հայտնել է երկրի նախագահ Գիլերմո Լասոյի մամուլի ծառայությունը: Վիրավորների թիվը շարունակում է աճել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կա14 զոհ և 381 վիրավորի մասին։ Վնասվել է 180 տուն, 33 բուժհաստատություն, ավերվել է 84 կառույց։