ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ Վանաձոր քաղաքում գտնվող փրփրապլաստի արտադրամասի հրդեհից

Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

 

Հիշեցնենք՝ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին։

Քաղաքականություն

Պատահարներ