29 հազար կմ² տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առաջ պայման է դրել:
«29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ՝ նա պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և սահմանազատման աշխատանքներ իրականացնի մեր պայմանների համաձայն։ Միայն այս դեպքում նրանք կկարողանան հարմարավետ ապրել 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում:
Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչում նաև նրա տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։ Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա։
Մենք ունենք ուժ, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում և ունենք ուժեղ կամք։ Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում»,- ասել է բռնապետը։
Հիշեցնենք՝ մոտ 100 օր է բռնապետ Ալիևը փաստացի գերեվարման մեջ է պահում Արցախի հայությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...