ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում ԱԴԾ սահմանապահների վարչության շենքում բռնկված հրդեհից զոհերի թիվը հասել է չորսի
Դոնի Ռոստովում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վարչության շենքում բռնկված հրդեհից զոհերի թիվը հասել է չորսի: Այս մասին գրում են ռուսական լրատվականները:
Հավելենք, որ հրդեհը բռնկվել էր երեկ: Ռոստովի մարզի նահանգապետն ասել է, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։ Կայծերից պայթել է վառելիքա-քսուքային նյութերով տարան։