ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզը հրդեհի մեջ. բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 217-ի
Մեկ տեսանյութում ներկայացնում ենք` ինչ է կատարվել երեկ` անկարգություննեի ժամանակ Փարիզում. մեքենաներ են այրվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել՝ անկարգությունները ցրելու համար:
Ցուցարարները այժմ էլ պահանջում են վարչապետի հրաժարականը։
Փարիզի կենտրոնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի տվյալները։
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը, մարդիկ կեսօրից հետո սկսել են հավաքվել Փարիզում Ազգային ժողովի շենքի մոտ։ Այն բանից հետո, երբ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է Սահմանադրության 49.3-րդ հոդվածի օգնությամբ օրենքը ընդունելու մասին՝ առանց պատգամավորների հավանության, հազարավոր մարդիկ սկսել են հավաքվել Պլաս դե լա Կոնկորդում։
Երեկոյան մոտ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, կիրառվել է արցունքաբեր գազ։ Ավելի ուշ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցույցը ցրելու համար։ Ուշ երեկոյան ցուցարարները դեռ բարիկադներ են կանգնեցրել ու հրդեհ տարածել, մի քանի մեքենաներ այրվում են։
Հինգշաբթի օրը ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։
Իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը տարեկան երեք ամսով։ Այսպիսով, 2030 թվականին այն կհասնի 64 տարվա՝ ներկայիս 62-ի փոխարեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում դոլարով և եվրոյով թղթադրամներ են դուրս նետել պատուհանից
Տեղացիները ֆիքսել են` ինչպես է առավոտյան ժամը ութին Մոսկվայի բնակելի շենքի պատուհանից մոտ մայթի վրա դոլարով և եվրոյով &n...
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին  ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքիայում կան տներ, որ մնացել են ցեխի տակ». Կարեն Հովհաննիսյան
«Ներկայիս Թուրքիայի Ադիյամանի Թուք բնակավայրում որոնողոափրկարարարական աշխատանքներ են ջրհեղեղից հետո։ Որոնվում են ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվերջանալի ավտոշարասյունը Չինաստանի նախագահին է ուղեկցում
Հաղորդել էինք, որ Չինաստանի ղեկավարին և նրա ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվա...