ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՊՆ զինծառայողը Mitsubishi-ով մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել ձորում

 Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ինչպես հայտնում է լրատվականը, վթարի հետևանքով Կամո Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

 

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազաբալոնը, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։

 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, քանի որ պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ 

 

Քաղաքականություն