Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ ԶԼՄ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գրում է tert.am-ը հղում անելով Երևանի քաղաքապետարանին։ Նշենք, որ երեկվանից շրջանառվում է նաև տեղեկությունը, որ հրաժարական է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետարանի մամուլի խոսնակի տեղակալ Տարոն Գևորգյանից, վերջինս նշեց, որ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունեն. «Եթե լինեն փոփոխություններ, կդնենք մեր աղբյուրներում: Ինչու է ձեզ թվում, որ թաքցնում ենք»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին:
Մեջլումյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր քաղաքապետի օգնականի պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...