Բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստը հացադուլ է հայտարարել

Բռնաբարության մեջ մեղադրվող բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է Cuatro al dia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մարզիկը այս կերպ արձագանքել է կնոջ՝ Ջոանա Սանսից ամուսնալուծությանը։ Նշվում է, որ խաղացողը շատ նյարդայնացած է այս որոշումից և ամբողջովին ուժասպառ է եղել:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանսը ամուսնալուծության հայց է ներկայացրել Ալվեսի կալանքի տակ գտնվելուց հետո: Պարզաբանվել է, որ նա չի կասկածում տուժողի ցուցմունքների արժանահավատությանը և գիտակցված որոշում է կայացրել։

 

Փետրվարի 10-ին Ալվեսը խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել ենթադրյալ բռնաբարության զոհի հետ։ Հունվարի 20-ին ձերբակալված 39-ամյա մարզիկը պնդում է, որ համաձայնությունը փոխադարձ է եղել, և իր կողմից բռնության ակտ չի եղել։ Միաժամանակ բժիշկները հաստատել են, որ աղջիկը դիմադրության մասին վկայող վնասվածքներ ունի։