Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախատեսվում է մտքեր փոխանակել միջազգային օրակարգի, տարբեր միջազգային հարթակներում գործողությունների համակարգման ծուրջ։
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային քաղաքական գնահատական պետք է տրվի։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...