Ռոստովի Սահմանապահ վարչության շենքի հրդեհից մեկ զոհ կա

Վերջին տվյալներով`  Ռոստովի Սահմանապահ վարչության շենքի հրդեհից  մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել է։  Ռոստովի մարզի նահանգապետն ասել է, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։ Կայծերից պայթել է վառելիքա-քսուքային նյութերով տարան։

 

 

Հաղորդել էինք, որ Դոնի Ռոստովում հրդեհվել է Սիվերսի 20 հասցեում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տեղական բաժանմունքի շենքը: Դեպքի վայրում աշխատում են հրշեջների և Արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը:

Քաղաքականություն