Պատահական չեն, որ սպանությունները տեղի են ունեցել հենց Լաչինի միջանցքում․ Փաշինյան
Միջազգային դատարանը, ինչպես հայտնի է, փետրվարի 22-ին որոշում էր հրապարակել, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելու համար կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին դրսևորումը Լեռնային Ղարաբաղում ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր։ Հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Կարևոր է արձանագրել, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրությունում հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է։ Հաղորդագրությունում ասվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար։ Այս առումով կարծում եմ, որ հատուկ գնահատականի պիտի արժանանա այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...