«Միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում». Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Նրա խոսքով՝ գազելները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար.
«Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և ավտոբուսներում, և մետրոյում։ Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ ու բերվելու է մի տրամաբանության:
Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ հավանաբար այս տարվանից, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից։ Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնելու, և մեր նպատակն է բոլորին հնարավորինս մղել հանրային տրանսպորտ, որ քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նվազեցնենք։
Նոր կանգառներ և կանգառասրահներ ենք տեղադրելու, և, ամենակարևորը, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ամբողջական ավարտել։ Այն շատ պարզ բան է տալու մարդկանց՝ կանգառներում ու կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կարողանալու են պլանավորել երթուղին»-ասաց փոխքաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։&nb...