Ի՞նչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»
ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ Վահան Հունանյանը կնշանակվի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, գրում է «Հրապարակ» թերթը։
«Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, և, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Վահան Հունանյանի հետ և ճշտել տեղեկությունը։
ԱԳՆ նորանշանակ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցի տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։
«Այս պահին Վահան Հունանյանը շարունակում է իր դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ կենտրոնական ապարատում»,- ասել է նա։
Մարտի 13-ին Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Նա հայտնել էր, որ իրեն կփոխարինի Անի Բադալյանը, իսկ ինքը դիվանագիտական ծառայությունը կշարունակի ԱԳՆ համակարգում։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...