ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կրիստալ» օգտագործող պարեկ էլ է միշտ լինելու, պատգամավոր էլ․ Արմեն Խաչատրյան
«Կրիստալ» օգտագործող պարեկ էլ է միշտ լինելու, պատգամավոր էլ է լինելու, հոգեւորական էլ է լինելու, նախարար էլ, բժիշկ էլ է լինելու, ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարող օպեր էլ է լինելու, դա միշտ եղել է ու կա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Ուղղակի դրա չափերը պետք է նվազագույնի, այո, չպետք է լինեն նման բաներ, բայց եթե մենք այսօրվանից բացառենք, որ պարեկները սուրբ են, 5 մասվա ընթացքում մենք հասցրել ենք իրենց այնպիսի կրթություն տանք, այնպիսի ստուգումների միջով անցկացնենք, որ նրանք բոլորը սուրբ են, ոչ: Բայց այսօրվա դրությամբ պարեկները 1000-ից ավելի են եւ պետք չէ ստվեր նետել այդ պարեկների վրա, որոնք մեծ ջանասիրությամբ, ազնվորեն ծառայություն են իրականացնում: Պարեկների հայտնաբերած հանցագործությունների քանակը անգամներով է ավելացել այսօր եւ պարեկների ծառայությունը շատ նկատելի է, ժողովուրդը շատ գոհ է պարեկներից: Թերություններ շատ կան, խաչմերուկների կառավարման մեջ որոշակի խնդիրներ ունեն, կարելի է պարեկներին անընդհատ տանել վերապատրաստման դասընթացների»,- ասել է նա:
Խաչատրյանն ասել է, որ ժամանակի ընթացքում պարեկային ծառայությունը կկատրելագործվի, նաեւ նպաըտակահարմար է գտնում պարեկների ուսուցման ժամանակը մեծացնել՝ հասցնելով մեկ տարվա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բակի կռիվ չի, որ գնանք կողքը կանգնենք․ ասում ենք՝ բանակցեք իրար հետ․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արցախը Ադրբեջանից պաշտպանելու մասին
Մեր գործընկերների հետ եկել ենք համաձայնության, որ Արցախը և Ադրբեջանը պետք է բանակցեն իրենց ապագայի շուրջ։ ՔՊ-ական պատգամ...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...