ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այգում զբոսնե՞լ էլ չի կարելի». ոստիկանները մոտեցել են այգում նստած կնոջն ու պահանջել ցույց տալ անձնական իրերը
Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության 2 աշխատակից մոտեցել այգում նստած կնոջն ու պահաջել բացել և ցույց տալ պայուսակի պարունակությունը: Դեպքը տեղի է ունեցել Նորքի այգիներից մեկում: Ընթացքում ոստիակնության աշխատակիցներին միանում են ևս երկու ոստիկաններ: Կինը նշում է, որ այգի եկել էր զբոսնելու, որից հետո իրերի զննման պահանջով մոտեցել են ոստիկանության աշխատակիցները: Կինը հարցնում է` երևի շատ կասկածելի մարդ էի չէ երևում: Ոստիկանության աշխատակիցն էլ նշեց` այգում բոլորն են կասկածելի և հավելեց, որ կոնկրետ բան են փնտրում, ուժեղացված ծառայություն են իրականացնում:
Ոստիկանները ոչինչ չգտան և հեռացան:
Մանրամասները` տեսանյութում:
«Նշված դեպքի մասով ոստիկանության պետի հրամանով նշանակված է ծառայողական քննություն»,- Auroranews.am-ի հետ զրուցում ասաց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Հարցին, թե արդյոք ոստիկանների գործողությունները եղել են օրենքի և իրենց վերապահված իրավասությունների սահմաններում` Գաբրիելյանը նշեց, որ ծառայողական քննությամբ իրենք հենց դա էլ պետք է պարզեն, իսկ մենք նշված հարցերի պատասխանների համար պետք գրավոր հարցում ուղարկենք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մինչև 7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, սա փաստ է. նախարար
Երեւանում մինչեւ 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչը կբերի աղետալի հետեւանքների։ Այս մասին այսօ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետրոսյանը սպառնացել է պարեկներին ու դիմել փախուստի. Ոստիկանություն
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ձերբակալվել է նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմում տղամարդը ներխուժել է հայկական եկեղեցի այն վնասելու համար
Երուսաղեմում դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչ ա նշանակում՝ կուտակումներ, ո՞վ ա խոսում». Անդրանիկ Քոչարյանը` սահմանին առկա իրավիճակի մասին
«Կուտակումներ կա՞ն Վարդենիսի ուղղությամբ»,- դիմելով Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հ...