ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետրոսյանը սպառնացել է պարեկներին ու դիմել փախուստի. Ոստիկանություն
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ձերբակալվել է նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մանրամասներ էր հայտնել Գ.Պետրոսյանի ձերբակալությունից և տեսանյութ հրապարակել: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ձերբակալելու հետ կապված: Հաղորդագրությունում չի նշվում, թե ով է եղել մեքենայի վարորդը, սակայն թե դեպքի ժամը, թե մեքենայի մոդելը և թե Պետրոսյանի փաստաբանի հայտարարությունն ու տարածած տեսանյութը կասկած չեն թողնում, որ ՆԳՆ հայտարարությունը հենց Գևորգ Պետրոսյանի մասին է:
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մինչև 7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, սա փաստ է. նախարար
Երեւանում մինչեւ 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչը կբերի աղետալի հետեւանքների։ Այս մասին այսօ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այգում զբոսնե՞լ էլ չի կարելի». ոստիկանները մոտեցել են այգում նստած կնոջն ու պահանջել ցույց տալ անձնական իրերը
Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության 2 աշխատակից մոտեցել այգու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Արցախում. ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը
Արցախում կրքերը չեն հանդարտվում: Ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը Մանրամասները` տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը բանակցում է ցուցարարների հետ
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը բանակցել է ցուցարարների հետ: Այս մասին գրում է Հրապարակը: Քիչ առաջ հայտն...