ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևադարձային ցիկլոնը հարավային Աֆրիկայում ավելի քան 100 մարդու կյանք է խլել
«Ֆրեդի» արևադարձային ցիկլոնը Մալավիում և Մոզամբիկում 104 մարդու կյանք է խլել: Մալավիի աղետների կառավարման դեպարտամենտից հայտնել են, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները երկրում 99 մարդու կյանք են խլել, 16-ը դեռևս անհետ կորած են համարվում: Ամենաշատ մահերը գրանցվել են Բլանտայր կոմսությունում՝ 85 մահ:
Ավելի քան 22 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, կազմակերպվել է տուժածների 39 ճամբար։
Մոզամբիկում, որը նույնպես փոթորկի ճիրաններում էր, հինգ մարդ է մահացել, գրում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։