Ադրբեջանի համար անընդունելի է. ինչպես են արձագանքել Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում Հայաստանի վարչապետի կողմից Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը միջամտելու փորձերը, «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը, հայտարարել է գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն:
Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետի նախօրեի հայտարարություններին, կրկին պնդել է՝ «հայ բնակչության վերաինտեգրման քննարկումը Ադրբեջանի ներքին գործն է»։ «Օտար պետությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ դրանում», - հավելել է Հաջիզադեն:
«Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայկական ծագման բնակչության իրավունքները երբեք չեն կարող բարձր լինել շրջանի ադրբեջանական բնակչության իրավունքներից»,- պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիային անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակը. Շոլցը՝ Ալիևին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ո...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...