ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ԱՄՆ-ում կրկնակի սպանության մեջ կասկածվողը փախչում դատարանի դահլիճից
ԱՄՆ-ում Օրեգոնում կրկնակի սպանության մեջ կասկածվողը դատավարությունից առաջ փախել է դատարանի դահլիճից։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի վերջին և ֆիքսվել է CCTV տեսախցիկներով, հայտնում է RT-ն։
Տղամարդու անունը Էդի Վիլալոբոս է։ Կադրերում երեւում է, թե ինչպես է նրան դատարան ուղեկցում շերիֆի տեղակալը: Դատական լսումներից առաջ մեղադրայլից հանում են ձեռնաշղթաներն ու կապանքները: Երբ ամբաստանյալը հասկացավ, որ իրեն ոչինչ չի խանգարում, օգտվեց առիթից ու դուրս վազեց նիստերի դահլիճից։ Նրա հետեւից վազել են երկու իրավապահներ:
Ոստիկանության հատուկ գործողություն է սկսվել. Արդյունքում մի քանի ժամ անց Վիլալոբոսը հայտնաբերվել է հարեւան բնակարանում։ Նա մտավ այնտեղ և թաքնվեց պահարանում՝ ծածկվելով վերմակով։ Տղամարդուն ի վերջո մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի կողոպուտի երկու և երկրորդ կարգի փախուստի մեկ կետով: