Քաղաքականություն

ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Արսեն Թորոսյանի հետ․ որն է պատճառը․ «Հրապարակ»

ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Արսեն Թորոսյանի հետ․ որն է պատճառը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին․ վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է…

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին․ վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կարող է հաջորդ պահին կալանավայրում հայտնվել։ ՔՊ-ական պատգամավորներն անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները։ Մանավանդ՝ վերջինը, որում նա իշխանություններին եւ իրավապահ համակարգին է քննադատել։

 

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ում Արսեն Թորոսյանի ճակատագրի հարցը մինչեւ երեկ չէին քննարկել, համենայնդեպս, շարքային պատգամավորները խոր անորոշության մեջ են՝ պաշտպանե՞լ իրենց կուսակից պատգամավորին, թե՞ դատապարտել՝ դասելով նախկին թալանչիների շարքը։ ՔՊ մեր աղբյուրները մի բանում վստահ են՝ Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250