Ալիև կրկին մեղադրել է Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բեռլին կատարած այցի ժամանակ Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու» մեջ։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի հարցին։
«Ընդգծվել է, որ Հայաստանը՝ խուսափելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը»,- մեջբերում են ԶԼՄ-ները:
Ալիեւն առաջին անգամը չէ, որ խեղաթյուրում է փաստերն ու փաստաթղթերի բովանդակությունը, բայց այդչափ լկտիաբար՝ առաջին անգամ։ Ալիեւը ստում է՝ խոսելով «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցով Հայաստանի պարտավորությունների մասին, ոչ մի փաստաթուղթ չի ենթադրում Հայաստանի տարածքով «միջանցքի» բացում։ Միակ բանը, որը «պետք է» անի Հայաստանը, դա հաղորդակցությունները բացելն է, ճիշտ այնպես, ինչպես պարտավոր է անել Ադրբեջանը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիային անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակը. Շոլցը՝ Ալիևին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ո...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...