ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուֆայում ուժեղ քամու պատճառով ընկել է Ար-Ռահիմ տաճարի կառուցվող մինարեթի գմբեթը

Ուֆայում ուժեղ քամու պատճառով ընկել է Ար-Ռահիմ տաճարի կառուցվող մզկիթի մինարեթի գմբեթը, տուժածներ չկան, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

«Պատճառները պարզվում են։ Ոչ մի վնաս չի հասցվել: Այնտեղ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ շինարարությունը սառեցված է արդեն մի քանի տարի»,- ասել են վարչակազմից։

 

«Ար-Ռահիմ» մզկիթը հիմնադրվել է 2007 թվականին՝ ի պատիվ Բաշկիրիայի՝ Ռուսաստան մտնելու 450-ամյակի, սակայն շենքն այդպես էլ չի ավարտվել։

Քաղաքականություն