Հաջիևը Հայաստանին մեղադրում է «արհեստական լարվածություն ստեղծելու մեջ»
Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը և միջազգային մեխանիզմի ստեղծումը որպես Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պայման առաջադրելը լիովին անընդունելի և վտանգավոր մոտեցում է»,- ասել է Հաջիևը։ .
Նա ընդգծել է, որ նման միջազգային մեխանիզմի ստեղծումը բացառվում է։ Բացի դա, Հաջիևը Երևանի պնդումներն անտրամաբանական է անվանել և մեղադրել «արհեստական լարվածություն ստեղծելու մեջ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմների ստեղծման մասին, մանրամասնել էր, որ դրանցից «մեկը օրինակ, կարող է լինել, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ ստեղծվում է ապառազմականացված գոտի: Այդ ապառազմականացված գոտին, բնականաբար, անվտանգության երաշխիքներ է ստեղծելու Լեռնային Ղարաբաղի համար:
Կարող են քննարկվել այլ հարցեր, կարծում եմ՝ բազմապիսի հարցեր կան, որոնք կարող են քննարկվել, միջազգային հանրության ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարող է քննարկել, և մեխանիզմ ստեղծել, թե ինչպես է միջազգային հանրությունը ներկա, որպեսզի անվտանգություն ապահովի ԼՂ-ում ապրող հայերի համար: Իրավունքների մասին կրկին մեխանիզմներ կարող է քննարկել, և այդ մեխանիզմների շրջանակում իրավունքները ապահովել: Այսինքն՝ այս պահին կա միջազգային մեխանիզմ բանակցությունների մասին պայմանավորվածություն, բայց կարգավորումները, որոնք պետք է ապահովեն անվտանգություն և իրավունքներ, արդեն բանակցությունների առարկա են»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...