Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն ու հումանիտար խնդիրները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում գործընկերներին ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ զրույցում մասնավորեցրել է Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:
«Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող և չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետևանքներից, քննարկվել են նաև տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:
ԱԺ նախագահը հանդիպել է նաև Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ 11–հոգանոց պատվիրակության կազմում են նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը։ Նրանք Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինեն մինչև մարտի 15-ը։
Այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...