ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծննդյան հավաքույթը ավարտվել է սպանությամբ. կասկածյալը ռուս պատգամավորի որդին է
Մարտի 12-ին «Իզվեստիան» տեսագրություն է ձեռք բերել փողոցային հսկողության տեսախցիկներից, որը ֆիքսել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած սպանությունից հետո առաջին կադրերը: Սպանության մեջ կասկածվում է Պետդումայի պատգամավորի որդին, հոկեյիստ Արտեմ Իվանյուժենկովը։ Կադրերում երեւում է, որ մարդիկ վիրավոր երիտասարդին դուրս են բերում ու նստեցնում մեքենան։
Ըստ տեղեկությունների` հանցագործությունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ մի խումբ երիտասարդներ նշել են իրենց ծննդյան տարեդարձը։ Կողքի սեղանի շուրջ եղել է ևս միխումբ:Լ Ինչ-որ պահի այս երկու խմբերը միավորվում են, ամեն ինչ հանգիստ է լինում մինչև այն պահը, որ վեճ է ծագում: Ծեծկռտուքի ընթացքում երիտասարդներից մեկը դանակահարվել է ու մահացել: Ըստ որոշ ականատեսների՝ դանակահարողը եղել է Արտեմ Իվանյուժենկովը, ով դեպքից հետո անհետացել է։
Հայտնի է, որ հանցագործության զոհ է դարձել 1999 թվականին ծնված քաղաքացին։ Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ։
Կադրերում երեւում է, որ մարդիկ վիրավոր երիտասարդին դուրս են բերում ու նստեցնում մեքենան։