Փաստաբանը՝ հրդեհից զոհված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների տուժած ճանաչված 15 ծնողներից 14-ի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը արժանահավատ չի համարում նախօրեին ստացված 8 զինծառայողների մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
«Չենք բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հնարավորությունը: Արդյունքները արժանահավատության տեսակետից խիստ կասկածելի են, սակայն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում են եզրակացությունները եւ առաջիկայում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ: Այս եզրակացությունները ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ, որովհետեւ մահվան պատճառների արձանագրումը բավականին խնդրահարույց իրավիճակ է ստեղծել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ փորձաքննության եզրակացության հետեւությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով (շմոլ գազ) եւ այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարա...
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք»
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնա...