Զելենսկին հանձնարարել է քննարկել ՌԴ-ն «Մոսկովիայի Դաշնության» անվանափոխելու հարցը. Մոսկվայից արձագանքել են
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարականը՝ քննարկել Ռուսաստանը ուկրաիներենով Մոսկովիա անվանափոխելու հարցը: Նա այս տեղեկությանն արձագանքել է իր թելեգրամյան ալիքում:
Մեդվեդևի կարծիքով՝ այս դեպքում Ուկրաինան պետք է վերանվանվի «Խոզի Բանդերա Ռեյխ»։
«Դե ի՞նչ ասես այս պարագայում։ Մեր պատասխա՞նը. իհարկե ո՛չ խոխլանդիա և, իհարկե, ո՛չ Մալոռոսիյա, միայն Schweinisch Bandera-Reich. Exakt (Շվեյնիշ Բանդերա Ռայխ, «Խոզի Բանդերա Ռեյխ, հենց այդպես»)», - գրել է Մեդվեդևը՝ Ուկրաինայի նախագահին անվանելով «Կիևի գերագույն նացիստ»։
Ինչպես գրում է gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահը պարտավոր է դիտարկել իր պաշտոնական կայքում ներկայացվող բոլոր խնդրագրերը, որոնք հավաքում են ավելի քան 25 000 ձայն։ Նոյեմբերի 23-ին քննարկման ներկայացված Ռուսաստանը Մոսկովիայի անվանափոխելու նախաձեռնությանը աջակցել է մոտ 25,8 հազար օգտատեր։
Խնդրագիրն առաջարկվում է ուկրաիներենում «Ռուսաստանի Դաշնություն»-ը փոխարինել «Մոսկովիայի Դաշնություն» բառերով։ Ըստ խնդրագրի նախաձեռնողի՝ Ռուսաստանն իր ներկայիս անունով «գրավել է Կիևան Ռուսիայի պատմությունը», ուստի երկրի անվանափոխությունը միջազգային մակարդակով «տեղեկատվական հզոր քայլ» կլինի։
Խնդրագրին Ուկրաինայի նախագահի պատասխանում ասվում է, որ վարչապետ Դենիս Շմիգալին հանձնարարվել է ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ քննարկմանը ներգրավելով գիտական հաստատություններ։ Զելենսկին կոչ է արել հարցը մշակել «ինչպես պատմամշակութային համատեքստում, այնպես էլ՝ հաշվի առնելով հնարավոր միջազգային իրավական հետևանքները»։
Ռուսաստանի տարածքի «Մոսկովիա» անվանումը արտասահմանյան աղբյուրներում օգտագործվել է XVI-XVII դդ.:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...