Պայթյուն՝ Ներքին Բազմաբերդ գյուղում․ կան տուժածներ
Մարտի 11-ին, ժամը 09:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում և պայթյուն․ փլուզվել է պատից 2 քմ հատված, կա 3 տուժած։
Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Սյունիքում․ 4 զինվորականներ են տուժել
Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ տեղափոխվել հիվանդանոց։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Շրջանառվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման տեսանկարահանման նոր կադրեր: Դրանցում ցուցադրվում է, թե ի...
Այրվել է պահակակետ. կա զոհ․ ՀՀ ՆԳՆ
Մարտի 11-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 21 շեն...