ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանութը ցնցվում է. տեսախցիկը ֆիքսել է այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը

 Կայսերիում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ֆիքսել է խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկը։

 

Ինչպես հաղորդել էինք, Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել էր Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

Սեյսմոլոգների տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը եղել է Կայսերի քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք։ Նրա բնակչությունը կազմում է մոտ 592 հազար մարդ։ Օջախը  գտնվել է հինգ կիլոմետր խորության վրա։

 

Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ ու մահացու երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում։ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը։

Քաղաքականություն