ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համբուրգում տղամարդը կրակ է բացել Եհովայի վկաների վրա և ինքնասպան եղել․ կան զոհեր և վիրավորներ․ ԶԼՄ

Համբուրգում տղամարդը կրակ է բացել տեղի Եհովայի վկաների կենտրոնի այցելուների վրա։ Այս մասին հայտնում է RTL հեռուստաալիքը։

 

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Ըստ հեռուստատեսության՝ ոստիկանները, ժամանելով հանցագործության վայր, շենքի վերին հարկերում կրակոց են լսել։ Այնուհետև այնտեղ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործի մարմինը։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

 

Համաձայն իրավապահ մարմինների աղբյուրների՝ ոստիկանությունը կարծում է, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կենտրոնում մարդկանց վրա կրակած տղամարդը ինքնասպան է եղել։ 
 

Իր հերթին, DPA գործակալությունը հայտնում է, որ Համբուրգի իրավապահ մարմիններն այս հանցագործությունը համարում են «զանգվածային սպանություն՝ մոլուցքի հիման վրա»։

 

Մարտի 9-ի երեկոյան կրակ է բացվել Համբուրգի Եհովայի վկաների կենտրոնի այցելուների վրա։ Սկզբում հաղորդվում էր 6 զոհի մասին, սակայն հետո զոհերի թիվը հասավ յոթի։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է։

Քաղաքականություն