ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. 3 վիրավոր կա
Բաքվի պետական կրկեսի մոտակայքում այսօր կրակոցներ են հնչել, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ զինված միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, 3 անձ է տուժել։
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմիններն ու շտապօգնության խմբերը։
Դեպքի առթիվ քննություն է տարվում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: