«Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել». Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել այն մարդկանց մասին, ովքեր շարունակում են պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ.
«Հարգելի հայրենակիցներ`
Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել:
Ինչպես և նշել եմ, հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է և յուրաքանչյուր նման արարք արժանանալու է համարժեք գնահատականի ու արձագանքի: Նման անպատասխանատու և ամոթալի արարքները շարունակելու դեպքում իրականացվելու են հանրայնացման ավելի ընդգրկուն աշխատանքեր. մենք պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը և դեպքերը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ- ում ԱՄՆ դեսպանը՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է...
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...