Երբ կլինի ապաշրջափակման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը
Տարածաշրջանային և տնտեսական ապաշրջափակման հարցերով եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական և ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջիկա հանդիպումների վերաբերյալ այս պահին դեռևս պայմանավորվածություններ չկան։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ տարածաշրջանային և տնտեսական ապաշրջափակման հարցերով եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովի վերջին նիստը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին:
ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վերջին հանդիպումը եղել է 2022 թ.-ի օգոստոսին։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...