Փրայսը հեռանում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնից. ԶԼՄ
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մարտի 17-ին կլքի պաշտոնը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ Փրայսը կաշխատի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անմիջական ենթակայության տակ:
Նշվում է, որ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ժամանակավորապես կկատարի ղեկավարի պարտականությունները։
Նեդ Փրայսը, ով նաև Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) և նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն էր, ասել է, որ նոր պաշտոնն իրեն հետ է տանում այնտեղ, որտեղ սկսվել է իր կարիերան:
Բլինքենն իր հայտարարության մեջ հաստատել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի փոփոխությունը՝ շնորհակալություն հայտնելով Փրայսին կատարված աշխատանքի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...