ԱՄՆ-ն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Բաքվի դեմ չի կիրառի պատժամիջոցներ. Լուիս Բոնո
Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված ԱՄՆ-ն չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն։ Նրա փոխանցմամբ՝ Վաշինգտոնը գտնում է, որ պատժամիջոցները կխանգարեն «խաղաղության» գործընթացին։
«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»,-նշել է Բոնոն։
Նա ընդգծել է նաև, որ այս գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ, այլ խաղաղությունը հեշտացնելը:
«Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,-հայտարարել է Բոնոն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից մինչ այժմ ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...