Իրավիճակը լարված է, ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին այցելել Արցախ․ ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի և ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի տարածաշրջանային այցին՝ ընդգծելով նաև ադրբեջանական սպառնալիքների ու լարված իրավիճակի մասին։
«Ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պարբերաբար դիմելով նաև ռազմական էսկալացիայի։ Իրավիճակը լարված է։ Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ ի արտահայտումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պահպանման և հակամարտությունը խաղաղ լուծելու իրենց վճռականության»-գրել է ՄԻՊ-ը։
Անդրադառնալով Արցախի՝ արդեն 85 օր շրջափակված լինելու փաստին, ընդգծելով նաև Ադրբեջանի ԶՈւ-ի՝ մարտի 5-ին իրականացրած ահաբեկչական գործաղության մասին, նա հիշեցրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։
«2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ավելի քան երկու տարվա ընթացքում ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Ֆրանսիայի համանախագահները մեկ անգամ գոնե չեն այցելել Արցախ՝ իրենց մանդատի համաձայն իրավիճակը գնահատելու և ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու համար։ Եթե համանախագահ բոլոր երեք երկրներն իրապես շահագրգիռ են հակամարտության արդարացի լուծմամբ, ապա գոնե Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելելու համարձակություն պետք է դրսևորեն»-հավելել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք նաև, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...