Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Արցախում ադրբեջանական դիվերսիայի մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է մարտի 5-ին Արցախում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած դիվերսիային։
«Մենք ցավում ենք մարտի 5-ին այս լուրջ միջադեպի հետևանքով զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի հարևանությամբ ոստիկաններին տեղափոխող տրանսպորտային միջոցը հարձակման է ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։Միջադեպը պետք է հետաքննվի։ Մենք կողմերին կոչ ենք անում նաև խոստորեն պահպանել հրադադարը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Արցախում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ ԱՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...