Ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից տարանջատելու գործող իշխանության մոտեցմանն ու գործելաոճին։

 

«Նրանք ուղղակի փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, «փրկել» Հայաստանը»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով՝ «Ես պատրաստ եմ եղել  մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ»։ 

 

Նախկին նախագահը, պատասխանելով հարցին, թե կհրապարակի՞ արդյոք հուշեր, որոնք ամփոփված չեն իր «Բանակցային առաջնագծում» գրքում կամ պաշտոնական փաստաթղթերում, ասել է․ «Ինձ հաճախ են հարցնում, թե ես երբ եմ գիրք կամ մեմուարներ գրելու, և ես միշտ նույն կերպ եմ պատասխանում, այդ պատասխանը նաև հիմա կտամ․ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ժամանակի սղության խնդիր ունեմ և հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է»։

 

«Հիմա շատ ավելի կարևոր հարցեր կան, մտահոգություններ, և այդ ուղղությամբ պետք է մտածել»,- ասել է նա։

 

Լրագրողի հարցին՝ նշանակու՞մ է արդյոք դա, որ ինքն ակտիվ քաղաքականության մեջ է մնալու, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ