ԱՄՆ Պետական դեպարտամենտը` ադրբեջանական դիվերսիայի մասին
Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպից։
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել։ Ցավակցում ենք տուժածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբևէ ընդունելի չէ։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,-հայտարարել է Փրայսը։
Նա ընդգծել է, որ չեն պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։
«Մենք, փաստացի, մենք միջնորդ էլ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար։ Կարծում եմ թե' խոսքով, թե' գործով մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մոտեցնել երկու երկրներին, ինչպես նաև մեր պատրաստակամությունը և ցանկությունը հավելյալ առաջընթաց արձանագրելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»,-հայտարարել է Պետդեպի խոսնակն ու հավելել։
«Մենք սա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, կոնֆլիկտը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– ասել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմ...