ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել Միշել Օբաման
Դեմոկրատները կարող են ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամային խրախուսել առաջադրվել նախագահի պաշտոնում: Fox News-ը
մեջբերում է Սպիտակ տան և Պենտագոնի նախկին ներկայացուցիչ Դուգլաս ՄակՔինոնի խոսքերը:
Հեռուստաալիքը նշում է, որ Միշել Օբամայի անունը շոշափվել է Դեմոկրատական կուսակցության նախագահական վերջին փրայմերիզների նախաշեմին, չնայած այն հանգամանքին, որ նա բազմիցս հերքել է առաջադրվելու ցանկությունը։
ՄակՔինոնը կարծում է, որ եթե գործող նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը չառաջադրվեն, ապա նախկին առաջին տիկինը կարող է դառնալ հիմնական թեկնածուն, իսկ դեմոկրատները կարող են փորձել նրան մղել մասնակցելու ընտրություններին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ դեռ պատրաստ չէ որոշում կայացնել 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...