Զոհեր են տվել ու հետ քաշվել, տարածքային կորուստների մասին լուրերը սուտ են․ Արցախի պետնախարար
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա պնդմամբ՝ տարածքային կորուստների մասին լուրերը սուտ են:
«Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ...
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագա...