«Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից». Բայրամով
«Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից», - այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միշել Սիսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքների դիմել», - APA գործակալության փոխանցմամբ` պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։ Բայրամովի խոսքով «Հայաստանը չնայած ստանձնած պարտավորություններին, շարունակում է ականային վտանգներ ստեղծել»։
Ադրբեջանը շարունակում է միջազգային հարթակներում, տարբեր ամբիոններից բարձրագոչ հայտարարություններ անել իրենց երկրի «խաղաղասեր» լինելու մասին, սակայն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական վայրագություններին և ահաբեկիչ, հայատյաց քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմ...
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...