Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը` ի պատասխան Տոյվո Կլաարի գրառմանը
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
Ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է.
«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմ...